Բացել լրահոսը Փակել լրահոսը
meria
A A
Հասարակություն

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆբ-յան իր էջում գրառում է կատարել.

 «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 
Պարոն Առաքելյանը 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։ 

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»,- գրել է նա։