Շարժական սրճարանատերերի բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը հայտարարեց, որ ցանկանում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և կառավարությունից ժամանակ խնդրել, որպեսզի շարժական սրճարանների աշխատելու այլընտրանքային տարբերակներ ստանան, մինչ օրենքը կարգավորումներ կստանա։
Նա նաև նշեց, որ միտումներ են տեսնում, որ փորձ է արվում դաշտը մոնոպոլիզացնել և դաշտը տրամադրել ինչ-որ միլիարդատիրոջ, որի անունը չցանկացավ նշել։
Իսկ ըստ դեպքերի զարգացման՝ Մելիքյանը պատրաստ է անուններ տալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական առեւտրով զբաղվող տնտեսվարողներին հոսանքազրկել էին:
Ավելի ուշ, «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Շարժական սրճարանների միության նախագահն ասաց, որ հանդիպել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին։ Վերջինս խոստացել է տեղեկացնել ցուցարարների խնդրանքի վերաբերյալ և այսօր կամ վաղը Փաշինյանի պատասխանը փոխանցել։