Բացել լրահոսը Փակել լրահոսը
tim
A A
Մշակույթ

The Swingles երաժշտական խումբը Հայաստանում է

Ավելի քան կես դար շարունակ գոյություն ունեցող, հինգ անգամ Գրեմմի մրցանակի արժանացած The Swingles երաժշտական խումբը Հայաստանում է, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգ տալու նպատակով։

Խմբի անդամներն արդեն հասցրել են Հայաստանը սիրել, մասնավորապես՝ հայկական խոհանոցը գրավել է երգիչներին։

Այսօր ժամը 19։30-ին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել խմբին։  The Swingles-ի երգացանկը մեծ է, հայ հանդիսատեսին կներկայացնեն լավագույն կատարումները։

Խումբը Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը ուրախ է, որ խումբն այսօր Հայաստանում է։

«Դա մեր երիտասարդության տարիների երազանքն էր, բոլորս էինք նրանց լսում։ Մի օր երազը դառնում է իրականություն, դա այսօրն էր»,- մեծ ոգևորությամն նշեց կոմպոզիտորը։

 Խումբը հանդես է գալիս ակապելլա երգեղոցությամբ։  Խմբի անդամ Էդվարդ Ռենդելը նշում է, որ հին ոճից չեն հրաժարվում, բայց նորություններին էլ դեմ չեն։«Երկո ւուղղություն կա, մեկը փորձում ենք պահել, մյուսն էլ նոր ճանապարհներ ուսումնասիրել։Այսօր կլսեք նորամուծություններ, որոնք մեր սեփական ստեղծագործություններն են»,- շեշտեց Էդվարդ Ռենդելը։

Նշենք նաև, որ The Swingles-ը հանդես է եկել մի շարք ֆիլմերում և կատարել բազմաթիվ սաունդրեքեր, ինչպիսին են՝ «Սեքսը մեծ քաղաքում», «Հարսանիքի անկոչ հյուրերը», «Գրեյի անատոմիան» և այլ ֆիլմեր։