Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման հետ կապված խնդիրներ ունենք. Կոտայքի մարզպետ (տեսանյութ)

Կոտայքի մարզպետն անդրադարձել  է իր  աշխատանքային գործունեությանը։

Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման հետ կապված խնդիրներ ունենք. իր այս պնդումն այսօր վերահաստատեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Հիշեցնենք,որ Հայաստանի ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ եթե կոմիտեի  աշխատանքում սխալներ կան, ապա Պետրոսյանը կարող էր ասել դրանց մասին,որ կոմիտեն դրանք շտկեր։ Ի պատասխան մարզպետը հիշեցրեց գլխավոր դատախազության հայտարությունը, որտեղ նշված էր, որ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ:

«476 միլիոն դրամը չեմ կարծում սխալներ շտկելու և խորհրդատվական խողովակներով խորհրդատվություն կատարելու գործընթաց կարող է լինել: Սա լրջագույն գործընթաց է, որով զբաղվել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Կոտայքի նախկին մարզպետի Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին դատի տալու մասին՝ Պետրոսյանն ընդգծել է, որ վերջինը քննադատության քողի ներքո  իր արժանապատվությունը վիրավորող  արտահայտություններ է արել: Մարզպետը դիմել է դատարան, պահանջելով Ադամյանից զրպարտության հոդվածով առավելագույն չափով նյութական փոխհատուցում գանձել, իսկ գանձած գումարը խոստացավ ուղղել այն դպրոցի բարեկարգմանը, որն ավարտել էր մարզպետի նախկին օգնականը:

Կոտայքի մարզպետն ընդգծեց նաև,որ Աբովյան քաղաքում շենքերի հոսանքալարերի ոչ պատշաճ վիճակի առկա է ոչ միայն Աբովյան քաղաքում, այլև՝ ամբողջ հանրապետությունում:

Եզրափակեց՝ ասելով, որ կոմունալ հարցերով զբաղվող համապատասխան ընկերություններին մարզպետը հորդորել է հաշվի նստել հանրության շահերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: