Բացել լրահոսը Փակել լրահոսը
George Kepenekyan
A A
Քաղաքականություն

Եկել է ժամանակը, որ հայերը բացի ցեղասպանությունից արծարծեն նաև այլ թեմաներ. Լիոնի փոխքաղաքապետ (տեսանյութ)

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի մամլո ասուլիսը։

Ողջույնի խոսքով՝ հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Նա նշեց, որ Ժորժ Կեպենեկյանին Հայաստանում երեք անգամ հյուրընկալելու պատվին ու հաճույքին անձամբ արժանացել է։

 Մինչ իր բուն ելույթը, Կեպենեկյանն իրեն ներկայացնելու համար շնորհակալություն հայտնեց դեսպան Լաքոթին։ «Ահավասիկ այս մեկ տարվա կտրվածքով բաներ են փոխվել։ Ե՛վ ընտրությունների, և՛ իր քաղաքական գործելակերպի մեջ Հայաստանն իսկապես հեղափոխություն ապրեց»,- ընդգծեց Լիոնի փոխքաղաքապետը։

Նա կարևորեց նոր իրողություններով պայմանավորված համագործակցության նոր եզրերի վերանայումը։

Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիացի ժողովրդի ընկալման մասին՝ Կեպենեկյանն ասաց, որ ֆրանսիացիները միշտ զգայուն են հայոց պատմության նկատմամբ։ Ինչպես նաև շեշտեց, որ եկել է ժամանակը, որ հայերը բացի ցեղասպանությունից արծարծեն նաև այլ թեմաներ։

Արդեն մի քանի ամիս շարունակ բողոքի ցույցեր իրականացնող դեղին բաճկոնավորների մասին խոսելիս Լիոնի փոխքաղաքապետը նշեց, որ սա բողոք հայտնելու բացառիկ ձև է, և եթե նույնիսկ բռնություններն անցել են թույլատրելիի սահմանները, չեն արդարացվում այն իրողությունները, որ կան լուրջ խնդրահարույց հարցեր և դրանց պետք է անդրդառնան թե՛ քաղաքական այրերը, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նշել էր, որ  հայ հրոսակների ու նրանց աջակիցների արտաքսումը ամենատրամաբանական վարքագիծն է եղել 1915 թվականին։

«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք Էրդողանն այսպիսի հայտարարությամբ չի կազմաքանդում առանց նախապայմանների հայ-թուրքական բանակցությունների վերսկսման հնարավորությունը, Կեպենեկյանը պատասխանեց, որ Էրդողանը ինչ-որ մի տեղ, եթե անգամ վիրավորական, գռեհկության հասնող բառեր է ասում, նա զգայուն է «Ապրիլի 24»-ի նկատմամբ։

«Պարզ է դառնում, որ նա քաջ գիտակցում է, որ 1915 թ. բաներ են տեղի ունեցել։ Եվ սա նաև ինչ-որ մի տեղ միջազգային հանրության համար կարող է առիթ դառնալ. «որ եթե հույսեր էինք փայփայում, որ հնարավոր կլինի բանակցել, գոնե հիմա այդ գործընթացը ժամանակ կպահանջի»։ Որովհետև երկխոսելու համար առնվազն երկու հոգի են հարկավոր, մինչդեռ ինքը մնում է փակված իր հենց աշտարակի մեջ»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները տեսանյութերում.