Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Հայաստանը 5 ծանրորդ կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 մասնակից։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Տղաների մրցումներում հանդես կգան Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Արփինե Դալալյանը (+87 կգ)։

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ին, Ֆիջիում: Ինչպես հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը, առաջնությունից առաջ թիմը կանցկացնի երկու ուսհավաք՝ առաջինը «Օլիմպավանում», երկրորդը՝ Աբովյան քաղաքում: