Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport metrofutbol
A A
Սպորտ

Ինչո՞ւ է Երեւանի մետրոպոլիտենում ֆուտբոլային գնացք հայտնվել (տեսանյութ)

Երեւանի մետրոպոլիտենում այսօրվանից կգործի հատուկ դիզայնով գնածք, որն առաջիկա երեք ամիսներին երեւանցիներին կհիշեցնի, որ հուլիսի 14-27-ը մայրաքաղաքում տեղի է ունենալու ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը:

Նոր գնացքի առաջին ուղերթի մեկնարկը տրվեց «Բարեկամություն» կայարանի կառամատույցում: Բացման խոսքով հանդես եկան հաղորդավար Արամ MP3-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Գնացքի առաջին ուղեւորները դարձան Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, թիմի անդամները, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները, ՀՖՖ գործկոմի անդամները, ԱԺ պատգամավորները, այդ թվում ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ այլք:

Ինչպես հայտնեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելքիբեկյանը, առաջնության տոմսերի վաճառքը կսկսի հունիսի 10-ից կամ 15-ից: Խմբային փուլի տոմսերը կարժենան 200-500 դրամ, իսկ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերինը՝ 500-1000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում: