Բացել լրահոսը Փակել լրահոսը
026C41DA-07D6-480D-86B3-5DF242A10373_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ը դատապարտել է Պուտինի հրամանագիրը Արևելյան Ուկրաինայի հարցում (տեսանյութ)

ԱՄՆ դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Արևելյան Ուկրաինայի բնակչությանը պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։

Պուտինի հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքոմ Վոլոդիմիր Զելենսկու հաղթանակից երեք օր անց:

«Մենք որևէ ցանկություն չունենք Ուկրաինայի նոր վարչակազմի համար ստեղծել խնդիրներ, սակայն Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների տարածքի բնակչության համբերության բաժակը լցված է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նրանք զրկված են քաղաքացիական իրավունքներից, չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել, իրականացնել իրենց տարրական իրավունքները: Սա ամբողջապես մարդասիրական խնդիր է»,- ասում է Պուտինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվել են վերջին 5 տարիների ընթացքում ՝ կապված Ռուսաստանի կողմից արևելյան Ուկրաինայի զինյալների աջակցության և Ղրիմի բռնագրավման հետ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պուտինի որոշումը «լուրջ խոչընդոտ է ստեղծում» Մինսկի համաձայնագրի իրականացման համար: Համաձայնագիրը պետք է նպաստեր արեւելյան Ուկրաինայում զինադադարի հաստատմանը եւ այստեղ լիակատար վերահսկողության վերականգմանը:

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն ասել է, որ Պուտինի հրամանագիրը «շարունակությունն է ագրեսիայի և երկրի ներքին գործերի միջամտության»:

Զելենսկին, որը հայտնի հեռուստատեսային դերասան է, ասել է, որ պատրաստ է լուրջ երկխոսության Ռուսաստանի հետ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում: