Բացել լրահոսը Փակել լրահոսը
spayka
A A
Հասարակություն

«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում տեղի ունեցող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ։ Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։

Փաստաբանները բողոքարկել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ին կայացրած կալանավորման որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ):

Նշենք, որ մինչ «Սպայկայի» տնօրենի կալանավորումը ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, թե 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվառման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր: Ինչին ի պատասխան Սպայկան հայտարարություն էր տարածել, որ հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար: