Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետք է դուրս գալ համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի եւ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին, նշեց, որ կառավարության գերակա ճյուղերը՝ տեխնոլոգիական ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոասաշրջությունն է: «Հիմա ամենամեծ խնդիրը, որ տարբեր ոլորտներում կարող է առաջանել՝ իներցիան է, և մենք ուշադիր պետք է լինենք, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: Երբեմն մենք շատ հոդաբաշխ չենք կարողանում բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան տեղ հատկացնում»,-ասաց Փաշինյանը: