Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել. ԵԿՄ անդամ (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել. ասաց Երկրապահ կամավորականների միության անդամ Արա Կետիկյանը։ ԵԿՄ անդամը նշեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրագործվելու, որոնք կապված են լինելու կառացվածքային փոփոխությունների, վարչության և շարքային անդամների թվաքանակի (մոտ 20-30 տոկոս) կրճատումների: Կրճատվելու են այն անձինք, ովքեր չեն մասնակցել Արցախյան պատերազմին։ Անդրադառնալով Մանվել Գրիգորանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Կետիկյանը նշեց, որ իրենք հարգում են անմեղության կանխավարկածը։ Իսկ այն հարցին, որ եթե հարգում են անմեղության կանխավարկածը, ապա ինչո՞ւ վարչության նոր նախագահի ընտրություններ անց կացրեցին, ԵԿՄ անդամն ասաց, որ միության շահերից ելնելով, քանի որ խնդիրներ էին առաջանում աշխատանքներ տանելիս: Հավելեց նաև, որ նախկինում հանդիպել է Մանվել Գրիգորյանի հետ, ում գլխավոր ցանկությունը եղել է այն, որ ԵԿՄ-ն պահպանվի։