Բացել լրահոսը Փակել լրահոսը
Crer11
A A
Քաղաքականություն

Այս օրը առիթ է լրջանալու և իմաստանալու. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Այսօր տարվա միակ օրն է, որ հայերս միասին հոգով և մտքով մեկտեղվում ենք: Այս օրը ազգին մտածելու տեղիք է տալիս, ինչ անել, որպեսզի այլևս  ցեղասպանությունը չկրկնվի նշում է «Սասնա Ծռեր»կուսակցության անդամ Ժիրակր Սեֆիլյանը:

«Իմ կարծիքով, հայ  ազգը ցեղասպանվել է, քանի որ զրկված է եղել պետականությունից և ինքնիշխանությունից: Ուստի, իմ համոզմամբ, այս գաղափարի շուրջ քաղաքական մտածող ուժերը պետք է համախմբվեն՝ ինքնիշխան Հայաստան ստեղծելու գործում: Այս օրը առիթ է լրջանալու և իմաստանալու»:

Վարուժան Ավետիսյանի կարծիքով, Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կարող են ձևավորվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան առերեսվի պատմության հետ և ճանաչի ցեղասպանությունը: Նպատակին հասնելու համար պետք է կողմերի միջև ստեղծել  կառուցողական երկխոսություն :

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ Հայաստանը Թուրքիայի հանդեպ պետք է պահանջատերի դիրքում լինի:

«Տարիներ երազել ենք վերատիրանալու մեր հայրենիքին, սակայն դա երազանք չի մնալու: Տեսնում ենք, թե  ինչպիսի պետություններ են մասնատվում, Թուրքիան էլ այդ շարքում հերթի է կանգնած, պետք է մեր ուժերը կենտրոնացնենք, ամրանանք, որովհետև, առաջիկայում, ի նպաստ մեզ նոր մարտահրավերներ են սպասվում»: