Բացել լրահոսը Փակել լրահոսը
mihran
A A
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի հանրապետությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: Այս մասին «Ռունա» գործակալությանը հայտնել է Պողոսյանի պաշտպան, Կարելիայի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:
 
«Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար կան հիմնավորումներ: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով», - ասել է փաստաբանը:
 
Նա հավելել է, որ իր պաշտպանյալի արտահանձնման հարցը կորոշվի Ռուսաստանի գլխավոր դատախազությունում: Եթե հայցը բավարարվի, Միհրան Պողոսյանն այն բողոքարկելու իրավունք կունենա: