Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատում է ԱՄՆ նախագահին

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը իր ամենամյա ուղերձում հերթական անգամ ճիշտ գնահատական չի տվել Հայոց ցեղասպանությանը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանի խոսքերով՝  Նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ տարին անընդմեջ չկարողացավ պատշաճ կերպով դատապարտել Հայոց ցեղասպանությունը՛

«Սա ժխտողական  քաղաքականություն է, որը դրվել է Անկարայում թուրքական դիկտատորների կողմից եւ կիրառվում է Վաշինգտոնում ամերիկյան նախագահների կողմից»,-ասել է նա։