Բացել լրահոսը Փակել լրահոսը
Յաիր Լապիդ
A A
Քաղաքականություն

Ժամանակն է եկել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Կնեսեթի պատգամավոր

Իսրայելի խորհրդարանի (Կնեսեթ) պատգամավոր, «Յեշ Ատիդ»  կուսակցության նախագահ  Յաիր Լապիդը «Ապրիլի 24»-ի կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է։ Ժամանակն է եկել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դադարի տեղի տալ թուրքական ճնշմանը։ Մենք ցեղասպանությունը հիշելու և ամեն ազգի համար «այլեւս երբեք »-ը երաշխավորելու բարոյական ու պատմական պատասխանատվություն ունենք։

Եվ ես նորից այս հարցով շրջանառության մեջ կդնեմ օրենքի նախագիծն ու հուսով եմ, որ  դաշինքը կաջակցի»,- գրել է նա։

Յաիր Լապիդի գլխավորած կուսակցությունը մաս է կազմում «Կապույտ եւ սպիտակ» քաղաքական դաշինքի, որը ապրիլի 9-ի ընտրություններում ստացել է 35 մանդատ, ճիշտ այնքան, որքան  վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած ուժը։