Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում խոչնդոտվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիան . Ֆակտոր (տեսանյութ)

Քաղաքականություն
Կարո Փայլան

 Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու հիշատակի արարողություններն այս տարի անցնում են բավական լարված մթնոլորտում: Նախ՝ Ստամբուլի շրջանի ղեկավարությունն արգելել է Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ արդեն ավանդական դարձած հիշատակի ցույցի անցկացումը. թույլատրվել էր անցկացնել միայն լուռ երթ՝ առանց ցուցապաստառների ու ելույթների: Արգելվել էր նաև այնտեղ մամլո ասուլիս անցկացնել:

Այն պահին, երբ լրագրողները սկսեցին հարցեր ուղղել Կարո Փայլանին և երթն այդ պատճառով կանգ առավ, ոստիկաններն անմիջապես միջամտեցին: Նրանք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեցին հարցեր ուղղել Փայլանին:

Ի պատասխան՝ թուրք իրավապաշտպանները հայտարարեցին, որ չեն ենթարկվելու արգելքին, քանի որ այն հակաիրավական է: Կարճատեւ մամլո ասուլիս, այնուամենայնիվ, տեղի ունեցավ:

Փայլանը կտրուկ քննադատեց Թուրքիայի իշխանություններին՝ նշելով, որ սա Թուրքիայում օրեցօր վատթարացող քաղաքական ու իրավական միջավայրի հետևանքն է: Նրա խոսքով՝ վերջին տարիներին ապրիլի 24-ին նման միջոցառումներ Ստամբուլում անցկացվել են, իսկ այժմ Թուրքիայի իշխանություններն ավելի ու ավելի են ճնշում ազատ խոսքը:

Ըստ կազմակերպիչների՝ հիշատակի միջոցառումն արգելել է ոչ թե Ստամբուլի քաղաքապետարանը, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո անցել է Ժողովրդահանրապետական կուսակցության վերահսկողությանը, այլ տարածաշրջանի իշխանությունը, որն ուղիղ կերպով ենթարկվում է երկրի Կառավարությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝