Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԷդՄարուք
A A
Քաղաքականություն

Թուրքական շրջափակումը  ծառայում է Ադրբեջանի շահերին. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Հայաստանը անպատրաստ իրավիճակում սկսեց այդ պրոցեսը. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 2008 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական գործընթացին։

Ըստ Մարուքյանի՝ այս գործընթացից թուրքական կողմը հնարավորինս շահեց և այնուհետև այն վիժեցրեց։ Այսպիսի դիվանագիտական քայլեր ձեռնարկելուց առաջ, ըստ պատգամավորի, պետք է լավ նախապատրաստվել։

Փորձը ցույց է տվել, ԼՀԿ նախագահի խոսքով, որ հայկական կողմի պատրաստակամությունն առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման չի աշխատել։ «Էլի կարող ենք ասել առանց նախապայմանների պատրաստ ենք վերսկսելու ցանկացած խոսակցություն, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին»,- ընդգծեց պատգամավորը։

ԼՀԿ ղեկավարը շեշտեց, որ նախ պետք է հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանների բացվեն, որից հետո շարունակեն խոսել տարբեր հարցերի վերաբերյալ։ Իսկ այն, որ Արցախի հարցը չէր կարող նախապայման չծառայել հայ-թուրքական բանակցություններում, Մարուքյանի համար զարմանալի էր, թե հայկական կողմը ինչու ժամանակին հաշվի չէր առել։

«Եվ Թուրքիայի բլոկադան, որ բոլոր նորմերի խախտում է, ծառայում է Ադրբեջանի շահերին։ Դա Թուրքիայի շահերին չի ծառայում»,- համոզված է նա։

Իսկ այն մասով, որ ընդդիմադիր ուժերը քննադատել են Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ի ելույթում ցեղասպանությանը չանդրադառնալու համար, Մարուքյան ասաց, որ ելույթում անդրադարձը պարտադիր պայման չէ, եթե կա տեսլական։

«Տվյալ պարագայում այսօրվա իշխանություններն այդ տեսլականը չեն ներկայացրել, և այդ ուղղությամբ որևէ քայլ հիմա չի կատարվում»,- շեշտեց նա։

Իսկ տարբեր պետությունների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի, Հայ դատի գրասենյակների, դեսպանությունների աշխատանքի արդյունքն է, ոչ թե՝ կոնկրետ մի ժամանակահատվածի իշխանությունների։