Բացել լրահոսը Փակել լրահոսը
tramp
A A
Քաղաքականություն

Թրամփը չօգտագործեց Ցեղասպանություն եզրույթը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի  մատնվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը:

Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ ջարդերն  այլևս երբեք չեն կրկնվելու, այնպիսի մարդու՝ ինչպիսին իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկին էր: Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրումը, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում  օգտագործել է Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ հայերեն։