Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին

107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը: 
Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան:

Այս մասին հայտնում է  Քաղաքապետարանի մամլո ծառայությունը։