Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիտի պայքարենք, որ մի օր թուրք բառը մեզ համար գոյական դառնա.Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region Capture

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն  պատմեց իրենց ընտանիքի պատմությունից մի դրվագ։

«Մայրս հայտնվել է որբանոցում, ճանապարհին կորցրել է քրոջը, եղբայրն է փրկվել: Հորը Մարաշում մարաքի մեջ այրել են թուրքերը, իսկ մայրը հասել է Հալեպ, այնտեղ է մահացել: Սա մեր տան պատմությունն է։ Հայրս նույն ճանապարհն է անցել»։

Նա հիշում է, որ մայրը, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին, մի վարդի փունջ ձեռքին գալիս էր Եղեռնի հուշահամալի՝ իր ծնողների գերեզմանին ծաղիկ դնելու:

«Ես շարունակում եմ նույնը»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ պատգամ են փոխանցել ծնողներն իրեն, մաեստրոն պատասխանեց. «Ոգու առողջություն, կամքի աստվածատուր ուժ և դիմադրելու կարողություն։ Մենք պետք է դիմադրենք, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական։ Ուժեղ պետություն պետք է դառնանք՝ ունենալով խելքի, բարության, գիտելիքների հավատարմության ուժ»։