Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այդպես էլ չեմ հասկացել, թե ինչի համար եմ նստել 3 տարի 3ամիս». Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ԵԿՄ նորանշանակ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աասուն Միքայելյանը կարեւորում է համախմբվածությունը՝  ցեղասպանության ճանաչման հարցում՛։

«Հայոց ցեղասպանության հետ կապված մենք պետք է միշտ համախմբված լինենք մեր պետության, պետականության շուրջ, որ հետագայում նման կարգի բաներ չկրկնվի աշխարհում, ոչ միայն հայ ազգի նկատմամբ: Եւ մենք միշտ պետք է կարողանանք հետեւողական լինենք, որպեսզի ճանաչեն ամբողջ աշխարհը՝ Թուրքիայից սկսած, որ նման բան է արել դարասկզբին հայ ազգի նկատմամբ»,-ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահն անդրադարձավ նաեւ այն տեղեկությանը, թե ԵԿՄ անդամները դուրս են գալիս կառույցից:

«Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: ԵԿՄ շարքերը համալրվում են, վերջին ամսում 550 հոգի դիմում են գրել, համալրվում են: Ես հայտարարել եմ, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, ԵԿՄ կարող է գալ պատերազմ անցած ցանկացած ոք»:

Մարտի 1-ի գործով Սասուն Միքայելյանը չի հարցաքննվել. «Ես հարցաքննվել եմ, դատվել, դուրս եմ եկել ժամանակին: Այդպես էլ չեմ հասկացել, թե ինչի համար եմ նստել 3 տարի 3ամիս»,-ասաց Սասուն Միքայելյանը: