Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աշխարհասփյուռ հայության պատվի խնդիրն է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Բոլորս արդեն տեսնում ենք, արդեն ամբողջական ճանաչման ճանապարհին ենք. լրագրողների  հետ  ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որն  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում էր։ Ծառուկյանի խոսքով՝ ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն կառավարության, այլև՝ ամբողջ հայության, աշխարհասփյուռ հայության պատվի խնդիրն է։ ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և արդյունքներն արդեն տեսանելի են։ «Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան ամբողջ աշխարհի առջև պատասխան տա այդ ոճրագործության համար։

Թող ոչ մի ազգ այդպիսի ցեղասպանություն, այդպիսի դաժան սուգ չզգա»,- շեշտեց նա։ Նա ասաց, որ այս ցեղասպանության ճանաչման  հարցում ամեն ուղղությամբ պետք է աշխատել՝ թերթերով, համացանցով, խորհրդարանական և այլ հնարավոր կապերով ու միջոցներով։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում և բանակցություններում, ըստ նրա, այնպիսի քայլերի է պետք դիմել, որ տարածքային, ֆինանսական, բարոյական պատասխանատվություն լինի թուրքական իշխանությունների կողմից։