Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևոր է հայկական կողմի քաղաքական ակտիվությունը. Արման Թաթոյան

Քաղաքականություն

Սա այն օրն է, երբ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց օրրանից։ Ոչնչացվեցին մեր հոգևոր արժեքները. նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար Արման Թաթոյանը։

Ըստ  նրա՝ սա կարևոր նշանակություն պետք է ունենա քաղաքակիրթ մարդկության համար, որովհետև ուղղված է եղել մարդկության դեմ, Իսկ գնահատումը կունենա կանխագելիչ նշանակություն։

Արման Թաթոյանի խոսքով՝ սա կարևորագույն նշանակություն ունի, որովհետև սպանվել են 100 հազարավոր մարդիկ, խոշտանգվել են, սեփականության իրավունքի բիրտ ոչնչացում է տեղի ունեցել, բռնի տեղահանվել են և դատապարտումը կարևոր է մարդու իրավունքների պաշտպանմության տեսանկյունից։

Իսկ սեփականության իրավունքի և փոխհատուցումների հետ կապված հարցին անդրադառնալով՝ պաշտպանն ասաց, որ միջազգային այս գործընթացում կարևոր է հայկական կողմի քաղաքական ակտիվությունը, մասնավորապես՝ արտգործնախարարության։ «Իրավական գործընթացը կարող է տարբեր կառույցներով նախաձեռնվել։ Հիմա ունենք միջոցառումներ, երբ տարբեր հարթակներում արտաքին գործերի նախարարությունը և ես՝ որպես ՄԻՊ, բարձրացնում ենք հարցը. դա կլինի ՄԱԿ-ի ՄԻ խորհուրդը և այլ ձևաչափերով»,- ընդգծեց նա։

Իր տեղեկություններով՝ Սփյուռքի որոշ կազմակերպություններ սեփականության իրավունքի փաստաթղթեր են կազմում և պատրաստվում են, օրինակ, դրանք ՄԱԿ ներկայացնել։ Իսկ այսպիսի քայլերը դեռ պետք է քննարկման առարկա դառնան։

Իսկ պետական մակարդակով ներգրավվածություն Արման Թաթոյանը, որպես օրինակ, հիշատակեց «Բերիկչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը։ Այս գործում Թուրքիան որպես երրորդ կողմ մասնակցելով՝ խնդիր էր դրել իր առջև ստիպելու Եվրադատարանին հայտարարել, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Այս գործում, ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Եվրադատարանը հայտարարել էր, որ իրավասու չէ ասելու, թե Հայոց ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ։

Իսկ կարևոր հանգամանք, ըստ  նրա , այն էր, որ ամրագրվեց մի դրույթ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ունենան իրենց իրավունքները, սեփականությունը և իրավունքները, արժանապատվությունը պաշտպանելու հնարավորություն։