Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իմ ցանկությունն է ցեղասպանության օրվա նման միասնական լինենք բոլոր հարցերում. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Մենք միասնական ենք այս հարցում։ Իմ ցանկությունն է, որ մեր միասնականությունը լինի բոլոր հարցերում և մեր պատասխանը լինի ցեղասպանության կազմակերպիչներին ու նրանց գործը շարունակողներին՝ միայն շատանալով, զարգանալով, ուժեղ պետություն դառնալով:

Ծիծեռնակաբերդում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ ՊՎԾ պետը հարաժարվեց անդրադառնալ իր գործով մեղադրանքին՝ նշելով, որ այսօր այդ օրը չէ։ «Այսօրվա խորհուրդը այլ է. մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր նահատակներին, ցեղասպանության զոհերին»,- շարունակեց նա։ Իսկ այն հարցին, թե պնդում է, որ իր գործը շինծու է, Սանասարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացու իրավունքը չպետք է տրորվի և ՀՀ քաղաքացին իր գործով պետք է ստեղծի իրավական պետություն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև։