Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԵՄ-ն է ամենաբարձր միջազգային կառույցը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը. ԱԻՄ նախագահ (տեսանյութ)

Մեր կարևորագույն նպատակն է նաև միջազգային կառույցներին տրամադրել այս ուղղությամբ վճռական քայլեր կատարել. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ասաց ԱԻՄ նախագահ, հասարակական գործիչ Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գլուխ խոնարհող պետությունը չի կարող ընդգրկուն կերպով, գիտական հիմնավորվածությամբ անդրադառնալ ցեղասպանությանը և նրա հետևանքները վերացնող խնդրին։

Նա հիշեցրեց, որ ցեղասպանության վերաբերյալ ավելի ճիշտ գնահատականը տրվել է 1987 թվականին՝ «Անկախություն» թերթի 1-ին համարում՝. «Մեր սերնդի գլխավոր առաքելությունն է ցեղասպանության հետևանքների վերացումը»։ Ըստ նրա՝ եթե պետությունն, իրոք, անկախ քաղաքականություն վարեր, ապա այն պետք է միտված լիներ ցեղասպանության հետևանքների վերացմանը՝ դրա մեջ ներառելով Արցախի հարցը։