Բացել լրահոսը Փակել լրահոսը
USA
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում. ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներում իմ հաստատման լսումների ժամանակ ես նշել եմ և նորից կնշեմ, որ ԱՄՆ-ն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը  Ծեծեռնակաբերդ էր եկել հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Եվ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, դեսպանի խոսքով, 20-րդ դարի խոշորագույն, վատագույն վայրագություններից մեկն էր։

Դեսպանն ընդգծեց հայ ժողովրդի տոկունությունը, և գնալիս՝ հայերեն ասաց. «Շնորհակալություն»։