Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այն նույն զգացումն է, որ հայրս մեզ հետ է, ինչպես նաև, այն մարդիկ, որոնց հիշատակը եկել ենք հարգելու Նիկոլյա Ազնավուր

Այսօր անմար կրակին մոտենալիս ես առաջին հերթին հասկացա, որ միշտ զգացել եմ այն, ինչ հորս հետ էի նախկինում զգացել։ Այն նույն զգացումն է, որ նա մեզ հետ է, ինչպես նաև, այն մարդիկ են մեզ հետ, որոնց հիշատակը եկել ենք հարգելու. Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուր որդին՝ Նիկոլյա Ազնավուրը։

 Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի ցանկությունն նույնպես կլիներ, որ որդին լիներ այստեղ՝ շեշտելով, որ միշտ կբարձրացնի ցեղասպանության հարցը, ինչպես արել է հայրը։

«Սակայն ցանկանում եմ նշել, որ նա երբևէ ատելություն չի ունեցել մեկ այլ ժողովրդի հանդեպ։ Եվ նա միշտ երազել է խաղաղության մասին, երազել է, որ մենք կունենանք երջանիկ երիտասարդություն, որը կապրի խաղաղության մեջ»,- ընդգծեց կրտսեր Ազնավուրը։