Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ չի առել. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքականություն
58571114_380275769247272_1299457688438046720_n

«Այսօր ամենակարեւոր պատգամը՝ վճռականությունը արդարությունը վերականգնելու համար, երբեք չի կորի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայոց Ցեղասպանությունից հարյուր տարի անց Անկարայի ժխտողականությունը պայմանավորում է նրանով, որ առեւերսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը, մարդկության հանդեպ այդ պատասխանատվությունն ունենալը ամենամեծ հարցն է Թուրքիայի իշխանությունների համար:

Նախարարը նշեց նաեւ, որ միջազգային ճանաչման գործընթացը կանգ չի առել: Տեղեկությունը, որ Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, ԱԳ նախարարը նշեց, որ նման հանդիպման մասին չի հայտարարվել.

«Դուք գիտեք, որ մենք հանդիպել ենք Մոսկվայում ամսի 15-ին եւ մենք քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, մոտավորապես ուվագծել ենք, թե որտեղ կարող է լինել, եւ ինչպես կարող է լինել, եւ երբ կարող է լինել: Հիմա մենք քննարկել ենք, եւ սա համանախագահներին եւ երկու նախարարներին է վերաբերում: Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում եւ համանախագահ երկրների մայրաքաղաքներում, բոլոր տարբերակները բաց են: Բայց ճիշտ է, որպեսզի մենք բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք, ինչպես որ արել ենք»,-ասաց նախարարը: