Բացել լրահոսը Փակել լրահոսը
alensimonyanshabat.am1
A A
Հասարակություն

Մեր ամենակարճ եւ ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ուժեղացումն է. Ալեն Սիմոնյան

Ծիծեռնակաբերդի բարձունքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ընդգծեց, որ այն մարտավարությունը, որը որդեգրել է Հայաստանի հանրապետությունը՝ խոսուն է, եւ ամեն տարի մի նոր երկիր ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:

«Իսկ մեր ամենակարճ եւ ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ուժեղացումն է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե ինչու տապալվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, Սիմոնյանն ասաց, որ ինքն ի սկզբանե էլ չէր կարծում, որ այդ ճանապարհով հնարավոր է որեւիցե հաջողության հասնել:

«Որեւիցե դիվանագիտություն սկսելու ահմար, Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել, ըստ իս՝ դա ի սկզբանե տապալման էր դատապարտված: Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել, մեր դիրքորոշումները բազմիցս հնչեցվել է: Մենք նախապայմաններով այս հարցում երբեւիցե չենք խոսել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: