Բացել լրահոսը Փակել լրահոսը
orig_15560388041a0b0bebe3cd221b1fe96c4bd08d9449_v1.thumb_
A A
Քաղաքականություն

Վերսալում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Ֆրանսիայի Վերսալ քաղաքում հրդեհ է բռնկվել: Խոշոր հրդեհը սկիզբ է առել թագավորական պալատից ոչ հեռու:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:

«Վերսալի Պարկ դե Կլանյի փողոցում հրդեհ է: Խնդրում ենք՝ հեռու մնալ այդ շրջանից՝ մինչև արտակարգ իրավիճակների ծառայության աշխատանքների ավարտը»,- ասված է տեղի ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:

Փողոցում երթևեկությունը սահմանափակվել է: Հրշեջ ծառայության տեղեկացմամբ՝ կրակը բռնկվել է ավտոմեքենաների խանութում:

Արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան: Մեծ արագությամբ սոցցանցերում տարածված տեսանյութերում թանձր ծխի սյուներ են երևում:

Նշենք, որ քաղաքի տարածքում է գտնվում պալատը, որը 1666-1789 թվականներին թագավորական նստավայրն է եղել: 1801 թվականին այն թանգարանի կարգավիճակ է ստացել և բացվել հանրության համար, իսկ 1830-ից թանգարան է դարձել Վերսալի ամբողջ համալիրը: 1979 թվականին Վերսալի պալատն ու զբոսայգին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: