Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture
A A
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահին (տեսանյութ)

Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Շնորհավորելով Գարեգին Բաղրամյանին՝ ՀՀ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինիս փորձը թույլ կտա էական ներդրում ունենալ ՀԾԿՀ առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման գործում:

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ հանձնաժողովը շարունակի լինել անկախ և անաչառ կառույց և լավագույնս կարողանա պաշտպանել սպառողների շահերը:

Նշվել է նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության և թափանցիկության ուղղությամբ գործադրվելիք ջանքերին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գարեգին Բաղրամյանը շեշտել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: