Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol
A A
Քաղաքականություն

Փաշինյանը խորհուրդներ է տվել Զելենսկիին, թե ինչպես կառուցել հարաբերությունները Պուտինի հետ

«Ես չեմ կարծում, որ նրան դժվար կլինի։ Պայմաններ կան՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդախության, դժվար չի լինի։ Պարզապես պետք է ազնիվ և ուղիղ շփվել»:

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես Ուկրաինայի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն ՌԴ նախագահի հետ շփմանը։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան խաբել ինչ-որ բանում, ինչ-որ բան չի նենգափոխում։ Սա շատ, շատ ճիշտ տարբերակ է բոլոր տեսակի հարաբերությունների համար։ Միգուցե, դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը։