Բացել լրահոսը Փակել լրահոսը
միհրան
A A
Քաղաքականություն

ՌԴ իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին հանձնելու համար փաստաթղթերի փաթեթը.Արմենպրես

Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: