Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող «Սանիթեքը» նայի սեփական իմիջին, հետո քաղաքապետարանի իմիջին»

Քաղաքականություն
erevani-qaxaqapetaran

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ «Սանիթեք» աղբահավաք ընկերությանը։

Նա ասաց, որ երեկ կապ է հաստատել «Սանիթեքի» տնօրենի հետ, որն ասել է, որ պայմանագրային կետերի խախտումներ տեղի է ունեցել ոչ միայն աղբահավաք ընկերության, այլև Երևանի քաղաքապետարանի կողմից։

Առաքելյանի փոխանցմամբ՝ «Սանիթեքը» դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան՝ համոզված լինելով, որ հաղթող է դուրս գալու։

«Սանիթեքը» մեկ շաբաթից ասուլիսով հանդես կգա։ Ի պատասխան Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ թող «Սանիթեքը» նայի սեփական իմիջին, հետո քաղաքապետարանի իմիջին։


Ինչպես նաև նշեց, որ համեմատած նախորդ իշխանությունների հետ, ապա այս իշխանությունների օրոք քաղաքն ավելի մաքուր է։ Իսկ Հայկ Մարությանը արձագանքեց հետևյալ կերպ. «Սանիթեքին խորհուրդ կտամ քաղաքը մաքրել»։

Ինչպես նաև Առաքելյանին խորհուրդ տվեց պայմանագրի կետերի խնդրով համապատասխան հարցում կատարել։