Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ են տրամադրվել համայնքային տարածքները

Քաղաքականություն
MHM0126765

Երևանի ավագանու այսօրվա նիստում զեկույցով հանդես եկավ  ավագանու  «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը։

 Ավագանու անդամը ուշադրություն հրավիրեց առողջապահական  հիմնարկների, մանկապարտեզների, կրթական հաստատությունների այն տարածքներին, որոնք օտարվել, անհայտույց կամ վարձով են տրվել իրավաբանական տարբեր ընկերություններրի։

Նա քաղաքապետարանից ստացել է տվյալ տարածքների հատկացումների վերաբերյալ փաստաթղթերը, և ներկայացրեց հիմնական պատկերը։ Այսպիսով՝  նախկին իշխանությունների օրոք առողջապահական հաստատություների ընդհանուր տարածքից օտարվել, անհատույց կամ վարձով է տրվել է ավելի քան 3600 ք/մ տարածք, հանրակրթական դպրոցների համար հատկացվող ընդհանուր տարածքից շուրջ 27000 ք/մ, նախադպրոցական հաստատություների ընդհանուր տարածքից ավելի քան 4400 ք/մ։

 Կան տարածքներ, որոնք տրվել են հիմքում ունենալով միայն վարչական շրջանի ղեկավարի խոսքը։ Ըստ Ավանեսովի՝ նման դեպք է գրանցվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Կան նաև  մանկապարտեզներ,որոնց տարածքները տրամադրվել են  Երկրապահ կամավորական միությանը՝ գրասենյակներ ստեղծելու համար։

Ավանեսովը հիշեց Արշավիր Շավարշյանի անվան թիվ հիմնական 40 դպրոցի դեպքը, որի տարածքի 620ք/մ-ն հատկացվել  է մի ՀԿ-ի 25 տարով՝ առանց վարձավճարի։

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծեց, որ խնդիրը իր ուշադրության ներքո է. արդեն իսկ սկսել են նշված տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը։ Մանկապարտեզների 165 օտարված տարածքներից 40-ը արդեն իսկ վերադարձվել է համայնքին։