Բացել լրահոսը Փակել լրահոսը
aj
A A
Քաղաքականություն

ՌԴ դեսպանը՝ ռուսական լրատվամիջոցներում հակահայական հռետորաբանության մասին (տեսանյութ)

 Արդյո՞ք, որ Ռուսաստանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին։

«Դա ՀՀ ներքին գործերն է եւ ինչպես մենք չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի ՀՀ քրեական օրենսգրքի, մնացած օրենքների գործողությանը եւ ՀՀ ներքին գործերին: Կարծում եմ՝ այդ ուղերձը միանշանակ ձեւով բազմիցս արվել է եւ հետեւությունները մեր գործընկերները կանեն»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ բակում հայ-ռուսական ծառուղու բացումից  հետո։

Նա հավելում է, որ.«Մասնավոր զրույցների ժամանակ Ռուսաստանի իմ գործընկերների հետ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ ընդհանուր ռուսական կողմի միանշանակ վերաբերմունք եւ տրամադրվածություն ձեր նշած կոնկրետ նյութի կամ նյութի հերոսի հետ կապված չկա, որովհետեւ իմ կողմից եղել է կոնկրետ ուղիղ հարց, հարցերի բարձրացում, որին ի պատասխան ասվել է, որ նման օֆիցիալ դիրքորոշում գոյություն չունի»։

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը  չի հետևում ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չի կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։

«Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են»,-ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանեց նաեւ ԶԼՄ–ներում տարածված լուրերը` «Էրեբունի» ռուսական ավիակայանն առաջիկայում վերազինելու մասին։

Ըստ նրա՝ զարգացման նախագծեր կան, սակայն դրա լիակատար վերազինման մասին տվյալներ չկան։