Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջկրոնական դիմակայությունը վտանգավոր մասշտաբների է հասնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen petrosyan

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն  Պետրոսյանը  չի  կարող միանշանակ պատասխանել հարցին, թե ինչու տեղի ունեցավ Շրի Լանկայի ահաբեկչությունը:

Բայց հստակ է, թր Շրի Լանկայի ահաբեկչությունը հստակ թիրախավորում ուներ: Այն ուղղված էր քրիստոնեական համայնքի դեմ:

 Արմեն Պետրոսյանի համոզմամբ այս ահաբեկչությունը Շրի Լանկայի ներսում տեղ գտած որոշակի իրողությունների հետևանք է։

« Բայց չի   բացառվում, որ կարող է արտաքին աջակցություն լինել»,-ասաց նա։

Նա  վտանգավոր միտում է տեսնում՝ hիշելով, որ  նույնանման ահաբեկչություն էր տեղի ունեցել մի ամիս առաջ Նոր Զելանդիայի մզկիթներից մեկում։

«Միջկրոնական դիմակայությունը վտանգավոր մասշտաբների է հասնում։ Թվում է`պատմությունը կրկնվում է։ Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, ապա աշխարհը կպատվի բռնության և մարդկության դեմ հանքագործությունների նոր ալիքով», – ասաց նա։