Բացել լրահոսը Փակել լրահոսը
armenuhi, nkar
A A
Քաղաքականություն

Իրականությունը բոլորովին այլ էր. նախկին պատգամավոր

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը սահմանադրական է ճանաչել:

Դաշնակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի համար այս որոշումը անսպասելի չէր: Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հրավիրելով Ազգային ժողով, նրանց բերեց հակաօրինական քայլի:

«Նա իր լիազորությունների շրջանակից դուրս եկավ: Չարաշահեց իր նկատմամբ հանրության վստահությունը և ժողովրդին մեկ կոչով մանիպուլյատիվ քայլերով ներկայացրեց սխալ մեկնաբանություն, որ Ազգային ժողովը պատրաստվում է ընդունել մի օրենք, որը հնարավորություն չի տալու անցկացնել արտահերթ խորհրդարանանական ընտրություններ: Իրականությունը բոլորովին այլ էր»,-ասաց նա;

Դաշնակցական նախկին պատգամավորը պնդեց՝ իրենց նպատակն էր արտահերթ ընտրությունները անցկացնել իրավունքի ուժով և ոչ թե ուժի իրավունքով:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ  Էլինար  Վարդանյանի կարծիքով՝  ԱԺ- Կանոնակարգ օրենքը սահմանаդրությանը չէր հակասում:

Պատգամավորները անդրադարձան նաև իշխանափոխությունից և արտահերթ ընտրություններից հետո   փոփոխություններին: Էլինար Վարդանյանի խոսքով, թեև կարճ ժամանակ է անցկացել, այնուամենայնիվ փոփոխությունների ուրվագիծը տեսանելի չէ: Օրինակ՝ դատաիրավական համակարգում փոփոխություններ չկան, զուտ հայտարարություններ են արվել, թե իշխանությունը այլևս չի խառնվում արդարադատությանը;

 «Մի բան է, երբ հայտարարում ես, մեկ այլ բան, թե իրականում ինչ է տեղի ունենում:  Եթե մենք իրականում փորձում ենք կառուցել ժողովրդավարական, իրավական պետություն, ապա առաջին քայլը, որ պիտի արվեր հենց դատաիրավական համակարգի փոփոխությունը պիտի լիներ»,- նկատեց նա։