Իշխող ուժը մեծ առավելություն ունի մյուս քաղաքական ուժերի նկատմամբ. Ա. Բաբաջանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը չի կարծում, որ Հանրային հեռուստաընկերությունում այս պահին քաղաքական բոլոր ուժերի, առնվազն խորհրդարանում ներկայացված մեր խմբակցության մասով համամասնությունը պահպանվում է։
«Իշխող ուժը մեծ առավելություն ունի մյուս քաղաքական ուժերի նկատմամբ»,-ասում է պատգամավորը։
Նա նաև անդրադարձավ մեր երկրում հեռարձակվող 5 ռուսական ՀԸ-ներին, որոնց գործունեությունը բնորոշեց արպես ատելություն քարոզող, ինչպես նաև դրանց միջոցով կատարվում ռուսական քաղաքականության քարոզչություն՝
Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատգամավորը հարցեր ուղղեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։
Առաջին հայտարարության առիթով Տիգրան Հակոբյանն ասաց, որ «իշխող ուժի առավելությունների» հետ կապված հարցերը պետք է ուղղել Հանրային հեռուստառադիոընկերությանը, քանի որ բովանդակային հարցերով իր ղեկավարած հանձնաժողովը չի զբաղվում։
Իսկ ռուսական լրատվամիջոցների մասով ՀՌՀ նախագահն ասաց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունները՝ նշելով, որ այս հարցում կարող է լինել միայն օրենսդրական լուծում։
Անալոգային ՀԸ-ների մեծ մասը գործում են ոչ օրինական տիրույթում. Տ. Հակոբյան
Մասնավոր մուլտիպլեքսի բացակայությունը մարզային հեռարձակողների համար լուրջ խնդիր է ստեղծում, և այժմ հեռարձակվելով անալոգային տիրույթներում՝ խիստ անհավասար պայմաններում են գտնվում. մարզային հեռարձակողների խնդրին անդրադառնալով՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս լուծել մարզային հեռուստաընկերությունների հնարավորությունների հետ կապված խնդիրները։
«Անալոգային ՀԸ-ների մեծ մասը գործում են ոչ օրինական տիրույթում։ Իրենց գործունեությունը որևէ կերպ չի ուղեկցում մարզային գործողություններին։ Եվ ես չեմ գտնում եմ, որ նրանք հեռարձակման իրավունք ունեն, կներեք»,- ընդգծեց նա։