Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tevanjan
A A
Սպորտ

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը կվիրահատվի

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը կվիրահատվի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետեւանքով հրաժարվել էր հետագա պայքարից:

 Հետազոտությունները ցույց են տվել, որ Թեւանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա եւ անհրաժեշտ է վիրահատություն: Բժշկական միջամտությունից երկու շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթեւ մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ կվերադառնա գորգային մարզումներին։