Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess veteran
A A
Սպորտ

Հայաստանի վետերանների թիմը 2-րդն է աշխարհի առաջնությունում

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի վետերանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի 1-ին թիմի հետ: Մեր շախմատիստներից Արշակ Պետրոսյանը հաղթանակ տարավ, Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց:

Կայացած վեց տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է ԱՄՆ հավաքականը: Հայաստանի ընտրանին 9 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր թիմը կհանդիպի Իսլանդիայի 1-ին հավաքականի հետ, որը 8 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: