Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol gavat
A A
Սպորտ

Այսօր կորոշվեն ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակչի մասնակիցները

Այսօր կկայանան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Երեւանում «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Արարատ-Արմենիային»: Թիմերի առաջին խաղում գրանցվել է գոլառատ ոչ-ոքի՝ 2:2:

Վանաձորում տեղի «Լոռի ՖԱ»-ն կհյուրընկալի «Բանանցին»: Երեւանում կայացած առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

Բուքմեյքերները երկու խաղերում էլ նախապատվությունը տալիս են դաշտի տերերին: Հանդիպումները կսկսեն ժամը 16:00-ին: Հաղթողները կմտնեն եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 8-ին: