Բացել լրահոսը Փակել լրահոսը
zelenski
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Զելենսկին 73,2% ձայնով հաղթում է 

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,2% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ Ինչպես տեղեկացնում է Ռոսիա 24-ը՝ Զելենսկու տոկոսները արձանագրությունների 85,78%-ի մշակումից հետո են հաստատվել, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,46% ձայն: 

Նշվում է, որ դեռ Ուկրաինայի ոչ մի նախագահ այսքան ձայն չէր հավաքել, ինչպես շոումեն Զելենսկին:

Ուկրաինայի ՆԳ նախարարությունից և ԿԸՀ-ից հայտնել են, որ չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրությունները թեև խաղաղ են անցել, սակայն ոստիկանությունը 17 քրեական գործ է հարուցել խախտումների համար։ Դրանցից թերևս մեկը առանձնապես ուշագրավ է։ Ընտրող տղամարդը մտել է ընտրատեղամաս և հայտարարել, որ պայուսակում ռումբ կա։ Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները շատ հանգիստ ու առանց խուճապի են ընդունել նրա հայտարարությունը, իսկ ընտրատեղամասի նախագահը տղամարդուն  ասել է,  -սկզբից ընտրությունդ կատարիր, իսկ դետալները հետո կքննարկենք։ Տղամարդը, պարզվեց՝ հարբած էր։