Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը. Ուկրաինան ունի նոր նախագահ (տեսանյութ)

Էքսիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը, ընդունել է, որ ինքը պարտվել է: Նա հայտարարեց, որ ընտրություններն արդար են անցել:

Այնուհետեւ նա հանդես է եկել հայտարարությամբ, եւ վստահեցրել, որ կլինի ուժեղ ընդիմություն եւ պատրաստ է նաեւ աջակցել նոր նախագահին:

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:Այս մասին վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես:

Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:

Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար:  

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: