Բացել լրահոսը Փակել լրահոսը
_106534748_mediaitem106534745
A A
Քաղաքականություն

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ պայթյուններ են որոտացել. ավելի քան 207 մարդ է զոհվել

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացած 6 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 207-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը, գրում է -ԲԲՍ-ին:

Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները:

Հաղորդվում է, որ պայթյուններից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Կառավարության հայտարարությւան համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն: