Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիզել-գեներատորի միջոցով վերականգնվել է Իջևանի հեռուստակայանը

Պաշտոնական
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ, ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից, ընկերությունը վերականգնել է Իջևանի հեռուստակայանից հեռուստատեսային ալիքների հեռարձակումը՝ սարքավորումների էլեկտրասնուցումը ժամանակավորապես կազմակերպելով դիզել-գեներատորի միջոցով: 
 
Էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները շարունակվում են:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն