Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուտ է» .Աշոտյանը արձագանքում է Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

 Հերթական մաստեր կլասն էր՝  երկար խոսելու եւ ոչինչ չասելու մասին,-  ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը  անդրադարձել է   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան ասուլիսին։ Ըստ նրա՝  Փաշինյանը ստեր է  ներկայացրել։ Դրանցից մեկն նա  համարում է այն, որ Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ։

«Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարցուցված քրեական գործը վկայում է այն մասին, որ Հայաստանում կա քաղաքական մոտիվներով, քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ՝ Ռոբերտ Քոչարյանը, նաեւ այլ։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, իմ ընկալումների մեջ, քաղաքական հալածյալ է: Հետևաբար վրեժխնդրության և քաղաքական համերաշխության մասին խոսելը Փաշինյանի կողմից  նույնպես մանիպուլյացիոն ստերի դաշտից է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝  տեսանյութում