Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բջջային հեռախոս՝ ատամնաբույժի մոտ

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1  ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին