Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաշինյանի առաջարկած թեկնածուն կոմպետենտ չէ. ԼՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկված Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

2016-18 թվականներին Դուք եղել եք գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը, պաշտոնակատարը, հետո հիմնադրամի տնօրենը. ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին։

Պատգամավորը նշեց, որ վերը նշված ժամանակահատվածում Վերահսկիչ պալատը մի հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի ծրագրերի իրականցման գրասենյակը չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի ապահովման գործընթացը։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ Վերահսկիչ պալատն այս հարցում տվել է իր խորհուրդները, ինչպես նաև նշեց, որ Համաշխարհային բանկի գնահատականով ԾԻԳ-ի կողմից ղեկավարվող ծրագիրը համարվել է տարածաշրջանում լավագույնը։

Ի պատասխան Անի Սամսոնյանն ասաց, որ Գևորգյանին վերաբերող մասն ամբողջությամբ կարդացել է, և իր կարծիքով՝ ՎՊ-ի մատնանշած խնդիրները խոսում են այն մասին, որ վարչապետի առաջարկած թեկնածուն հեռու է եղել տնտեսական մրցակցության բարեխղճությունն ապահովելուց և պաշտոնի համար կոմպետենտ չէ։

Գևորգյանն արձագանքեց՝ խնդրելով Սամսոնյանին առանձնացնել իրեն վերաբերող դրույթները՝ միաժամանակ ընդգծելով, որ տնօրենի պաշտոնում իր նշանակումից հետո ծրագրերի իրականցումներն առավել արդյունավետ են եղել։