Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport karen grigoryan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկու հաղթանակ է տարել մեկ օրում

Իսպանիայի Ալբասետե քաղաքում ընթացող շախմատի Լա Ռոդա մրցաշարում, որին մասնակցում է  մեր հայրենակից Կարեն Գրիգորյանը, մեկ օրում միանգամից անցկացնում են երկուական տուրեր:

Երեկ կայացած 2-րդ տուրում նա հաղթել է պորտուգալացի Անտոնիո Սանթոսին, իսկ երրորդում՝ իսպանացի Ցեսար Խիմենեսին: Մեր գրոսմայստերը վաստակած 3 միավորով այժմ 13 այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր կկայանան 4-րդ եւ 5-րդ տուրերը: Կարեն Գրիգորյանը նախ սպիտակներով կհանդիպի վենեսուելացի ՖԻԴԵ-ի վարպետ Ռամոն Մարտինեսի հետ: Երկրորդ մրցակիցը հայտնի կդառնա առավոտյան տուրի ավարտից հետո: